Բաժիններ՝

«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթ

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում փետրվարի 20-ին ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի Սուպերգավաթի խաղը «Փյունիկ»-ի ու «Արարատ-Արմենիա»-ի միջև: Փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ պատվավոր տիտղոսը կվիճարկեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկ»-ը և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն:

Ամենաշատը՝ 10 անգամ, Հայաստանի սուպերգավաթակիր է հռչակվել «Փյունիկ»-ը:

Երևանյան ակումբին հաջորդում է «Շիրակ»-ը՝ նվաճած 6 տիտղոսով: Երրորդ լավագույն արդյունքը գրանցել է «Ալաշկերտ»-ը, որը որոշիչ խաղում հաղթել է 3 անգամ, 2 անգամ էլ «Միկա»-ն է հասել հաջողության:

Հայաստանի Սուպերգավաթի մեկական տիտղոս են նվաճել «Արարատ»-ը, «Ուրարտու»-ն, «Ցեմենտ»-ը, «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:

Ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն Արտակ Եդիգարյանն է, ով Հայաստանի սուպերգավաթակիր է ճանաչվել 5 անգամ: Եվս 4 ֆուտբոլիստ՝ Հովհաննես Թահմազյանը, Կարեն Ալեքսանյանը, Արամ Հովսեփյանը և Տարոն Ոսկանյանը, տիտղոսը նվաճել է 4 անգամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս