Հիշողությունն առաջ գնալու մեր ուղենիշն է. Մենք հիշում ենք հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ.

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝
• դիմակայելու վերահաս վտանգներին,
• վերանորոգվելու կորուստների ցավից,
• խուսափելու անցյալի սխալներից,
• վերարժևորելու ներկան,
• հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,
• պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.
• Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:
• Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝
• հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,
• չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
• թոթափելու անտարբերությունը,
• հաղթահարելու վախերը,
• չկորցնելու զգոնությունը,
• անվրեպ հաշվարկելու վտանգները,
• կրկին հասնելու հաղթանակի:

Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ:

Տեսանյութեր

Լրահոս