
Թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Դուբայի մրցաշարի մեկնարկում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել Դուբայի մրցաշարի մեկնարկում:
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մեկնարկած համանուն մրցաշարի անդրանիկ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 14-րդ ռակետի՝ Միրա Անդրեևայի հետ և զիջեց երկու սեթում` 6:2, 6:1 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում: