
ԱՄՆ պաշպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ապագա սահմանների հարցը կքննարկվի բանակցություններում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանների հարցը բանակցային գործընթացի մի մասն է։ Նա ընդգծել է, որ Եվրոպայում անցկացված հանդիպումների ընթացքում իր առաքելությունն էր քննարկել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի կարգավորման հնարավոր պայմանները՝ իրատեսական մոտեցմամբ։ Այս մասին նա հայտարարել է Վարշավայում՝ Լեհաստանի պաշտպանության նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վերադարձը 2014 թվականի սահմաններին բանակցային կարգավորման շրջանակներում քիչ հավանական է։ Ուկրաինայում ամերիկյան զորքերի տեղակայման հավանականությունը նույնպես ցածր է։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը բանակցային գործընթացի շրջանակներում ևս քիչ հավանական է», – հայտարարել է Գեսեթը։
Պաշտպանության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր նախորդ հայտարարություններին, սակայն ընդունում է վերոնշյալ սցենարների ցածր հավանականությունը։
«Մենք այստեղ ենք միայն նրա համար, որպեսզի ռեալիզմ ավելացնենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների սպասումներին՝ խթանելով նման բանակցությունների հնարավորությունը։ Ուկրաինայի ապագա սահմանների հարցը դեռ պետք է պարզել», – նշել է Գեսեթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է վերադառնալ 2024 թվականի փետրվարի 24-ի սահմաններին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ապագա բանակցությունները կարող են վարվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահների և, հնարավոր է, եվրոպական այլ առաջնորդների մասնակցությամբ։