Հայաստանի պետական պարտքը շուրջ 12.6 միլիարդ դոլար է. Ֆարմանյանը` Գևորգ Պապոյանի ներկայացրած մանիպուլյացիայի մասին

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի` «մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է…», քանի որ վերջինիս պնդմամբ, ՀՀ արտաքին պարտքը 12 մլրդ. դոլար չէ, այլ 5 մլրդ. 962 մլն դոլար։

1. Դուք տեղյա՞կ եք, որ ներկայումս ՀՀ ՊԵՏԱԿԱՆ պարտքը կազմում է շուրջ 12,6 մլրդ. դոլար, որն իր մեջ ներառում է նաև արտաքին պարտք։ Ի՞նչ տարբերություն, պարտքը արտաքի՞ն է, թե՞ ներքին։

2. Ենթադրենք ՀՀ որևէ քաղաքացի, ձեր նշած «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԱՅԻՆ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ» արդյունքում, տեղյակ չէ, որ ընդհանուր ՊԵՏԱԿԱՆ պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է ամբողջի գրեթե կեսը. շուրջ 6,3 մլրդ. դոլար (ընդ որում ձեր նշած թվից ավել), Ի՞ՆՉ Է ԴԱ ՓՈԽՈՒՄ ԻՐ ԿՅԱՆՔՈՒՄ….(կյանքի որակի դրական փոփոխություն կա՞, թոշակների և աշխատավարձերի աճ կա՞….)

3. Ի դեպ դուք տեղյա՞կ եք, որ ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔԻ սպասարկումը պետական բյուջեի վրա ավելի թանկ է նստում, քան արտաքին պարտքի սպասարկումը։

4. Ի վերջո նման հայտարարություններն իրենցից ի՞նչ են ներկայացնում. ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒ՞Ն, ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒ՞Ն, թե՞ պարզապես մանիպուլյատիվ դրսևորում»։

Տեսանյութեր

Լրահոս