
Թուրքիան ԱՄՆ-ի արտաքին առևտրում 2-րդ առաջատար պետությունն է

Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության» (DEIK) «Թուրքիա-ԱՄՆ աշխատանքային խորհրդի» (TAİK) նախագահ Մուրադ Օզյեղինը հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք երկկողմ առևտրի ծավալներն աճելու են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օզյեղինի խոսքով՝ Թուրքիան այժմ ԱՄՆ-ի արտաքին առևտրի ոլորտում 2-րդ առաջատար պետությունն է Գերմանիայից հետ:
Նա հույս է հայտնել, որ Միացյալ նահանգների նոր իշխանության օրոք կթուլանան երկու երկրների միջև առևտրի հարցում առկա խոչընդոտները, ինչպես նաև ավելի կբարելավվի այդ ուղղությամբ վարվող քաղաքականությունը:
«TAİK»-ի նախագահը, վերոնշյալ կետերը համարելով երկկողմ առևտրային հարաբերությունների համար վճռորոշ գործոններ, ակնկալել է, որ Թրամփի ժամանակաշրջանում երկու երկրների միջև իրականացվող ներդրումների ծավալները մեծացնելուն միտված քննարկումները նոր թափ կհավաքեն:
Նշելով նաև, որ ԱՄՆ-ն Եվրամիության (ԵՄ) անդամ մի շարք երկրների նկատմամբ հավելյալ հարկեր և պատժամիջոցներ կարող է սահմանել, կանխատեսել է առևտրի ոլորտում Թուրքիայի դերի բարձրացման հնարավորություն:
«Այս ընթացքում հնարավոր է Թուրքիան ԱՄՆ-ի հետ ավելի հավասարակշռված առևտրային հարաբերություններ կառուցի»:
Բացի այդ նա ընդգծել է, թե հավատացած է, որ Միացյալ Նահանգների հետ ակտիվ առևտրային և ներդրումային հարաբերություններ ունեցող թուրքական ընկերություններն ամերիկյան շուկայի համար նշանակալի դրական արժեք են ձևավորելու:
Ըստ Օզյեղինի՝ 2024-ին Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը կազմել է 40 մլրդ դոլար, որը տարեցտարի աճում է: