Բաժիններ՝

Եղեգնաձորում 70-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն

Փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 65-ամյա Լուսիկ Վ․-ին և նրա որդուն՝ 35-ամյա Արման Գ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, իսկ Արման Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով ինքնուրույն է դիմել բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս