![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանի որդի. «Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը և հրաժարվել ավելի քան 3 մլրդ դոլարից»
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/erdogani-txa.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, ով նաև հանդիսանում է Թուրքիայի երիտասարդական և ուսանողական հիմնադրամի անդամ, մասնակցել է «Գիտության տարածման հիմնադրամի» ժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բիլալ Էրդողանը Գազայում տիրող իրավիճակի մասին նշել է. «Եթե աշխարհը պատրաստվում է հաշտվետու լինել այս ցեղասպանության հետ ու եթե պատրաստվում է կանխել նմանօրինակ արարքի կրկնությունը, ապա Գազայի տները, հիվանդանոցները, դպրոցներն ու մզկիթները պետք է կառուցվեն Իսրայելի կողմից։ Սովորաբար պատերազմի ռազմատուգանքը վճարում են պատերազմի մեղավորները»։
Ըստ նրա՝ եթե հինգ տասնյակ մուսուլմանական երկիր հայտներ, որ խզում է հարաբերությունները Իսրայելի հետ, ապա Իսրայելը չէր կարողանա շարունակել այդ գործը, բայց ցավոք սրտի նման բան տեղի չունեցավ։ Հակառակ բոլոր ջանքերին՝ իսլամական աշխարհին այդպես էլ չկարողացավ համատեղ քայլեր ձեռնարկել այդ հարցում։
Անդրադառնալով Իսրայելի հետ տնտեսական հարաբերություններին՝ Բիլալը նշել է, որ 2024-ի մայիսից Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը և հրաժարվել ավելի քան 3 մլդ դոլարից։
«Որպեսզի կարողանանք անել ավելին, պետք է լինենք ավելի միահամուռ ազգ։»,-եզրափակել է Բիլալ Էրդողանը։