Գալյանին հեռացրել են չատից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2016-2017 թվականներին սովորել է Փաստաբանների դպրոցում եւ փաստաբանի լիցենզիա է ստացել, սակայն որպես փաստաբան չի աշխատել: 2015-2018 թվականներին նա արդեն աշխատելիս է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:
Մեզ պատմեցին, որ Փաստաբանական դպրոցի կուրսեցիներով «չատ» են ունեցել, որտեղ երկար տարիներ շփվել են միմյանց հետ: Սակայն Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո համակուրսեցիները նրան հեռացրել են «չատից»: Պաշտոնական պատճառը եղել է մի լուսանկար` Աննա Հակոբյանի հետ:
Փաստաբանները գտել են, որ Աննայի ընկերուհին չի կարող իրենց «չատի» անդամ լինել եւ մասնակցել իրենց զրույցներին: Ի դեպ, երբ Գալյանին լրագրողները ասուլիսի ժամանակ հարցրել էին` արդյո՞ք ինքը Աննա Հակոբյանի ընկերուհին է, ինչ հարաբերություններ կան նրանց միջեւ: Նա ասել էր` միայն աշխատանքային հարաբերություններ:
Սակայն որպես իրավաբան, նա պետք է լավ իմանա, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, նման հարաբերություններ կարող են ծագել գործատուի եւ աշխատողի, կամ աշխատակիցների միջեւ, իսկ Աննա Հակոբյանը ոչ Գալյանի վերադասն է, ոչ պետական պաշտոն է զբաղեցնում, վարչապետի կինը լինելը դեռ պաշտոն չէ եւ նրանց միջեւ չեն կարող աշխատանքային հարաբերություններ լինել»: