Բաժիններ՝

Երևան-Դիլիջան ճանապարհին «TESLA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը

Հունվարի 27-ին, ժամը 23։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 87-րդ կմ-ին «TESLA» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 8 մ) և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ա․ Դ․-ն և ուղևոր Եվ․ Մ․-ն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակելով դուրս բերել այն երթևեկելի հատված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս