«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարություններն ավելի մեծ ոգևորություն են առաջացրել Ադրբեջանի պատմաբանների շրջանում, քան Թուրքիայում». Արտյոմ Տոնոյան
ԵՊՀ հետազոտող, Իրանագիտության ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյան
«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարություններն ավելի մեծ ոգևորություն են առաջացրել Ադրբեջանի պատմաբանների շրջանում, քան երևի Թուրքիայում։
Նրանցից մեկը նշել է, որ ինքն ուրախ է, որ Հայաստանի վարչապետը հասկացել է այն, ինչի մասին ինքը գրել է դեռ տարիներ առաջ։
Նկատի ունի այն, որ հայոց ցեղասպանությունը «ցնորք» է, «չեղած մի բան», որը ստեղծվել է ժամանակին՝ Թուրքիային ճնշելու համար»։