Բա մի ամբողջ Նախարարություն ու ԲԴԽ ունենաս ու սենց պրիմիտիվ սխալներ անե՞ս. Երեմ Սարգսյան
Երեմ Սարգսյանը գրում է. «Մի ամբողջ արդարադատության նախարարություն ունենաս՝ իրա նախարարով, տեղակալներով, վարչություններով, մի ամբողջ ԲԴԽ ունենաս՝ իրա նախագահով ու լիքը անդամներով, այդ թվում՝ հեղինակավոր իրավաբան-գիտնական համարվող, ու սենց պրիմիտիվ իրավաբանական սխալներ անես։ Դատավորն ու փաստաբանները էդ սխալների մասին բացահայտ ասեն ու նորից չֆայմես, որ չանես, իսկ մնացածն էլ մի գրամ մասնագիտական արժանապատվություն չունեման, որ չստորագրեն իրենց դեմ տված ամեն թղթի տակ…
Ստեղ-ընդեղ էլ դրանցից ով չի ալարում, ասումա, որ ինքը ՀՀ լավագուն իրավաբաններիցա։
Սուրեն Անտոնյանի վերաբերյալ գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ գործընկերային և անձնական կապերին վերաբերող բոլոր փաստերը վկայում են Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի շատ սերտ հարաբերությունների մասին, որը դուրս է եկել մասնագիտական հարաբերություններից: Հետևաբար, նման հարաբերությունների բնույթը կարող էր կասկածներ առաջացնել Կարեն Անդրեասյանի անաչառության վերաբերյալ: Հաշվի առնելով նման իրավիճակի կարևորությունը, այն պետք է բացահայտվեր վարույթի սկզբում և գնահատական տրվեր՝ հաշվի առնելով տարբեր գործոնները։
«Սա կարևոր ընթացակարգային երաշխիք է, որն անհրաժեշտ է թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ անկողմնակալության նկատմամբ համարժեք երաշխիքներ տրամադրելու համար»,- նշել է ՄԻԵԴ-ը՝ հավելելով, որ նույնիսկ, եթե Կ. Անդրեասյանի և Գ. Մինասյանի միջև բացակայել է ուղղակի ֆինանսական կապը, ապա նրանց ընկերական կապը և Անդրեասյանի կնոջ ու Մինասյանի ընդհանուր բիզնես շահերը պետք է ազդանշան լինեին, որ Անդրեասյանի անաչառությունը կարող էր կասկածի տակ դրվել: Այդ նկատառումով ԲԴԽ-ն պետք է լրջորեն քններ Սուրեն Անտոնյանի միջնորդությունը՝ Կարեն Անդրեասյանի ինքնաբացարկ հայտնելու մասին, ինչը տեղի չի ունեցել»։