Մեծ է հավանականությունը, որ ՀՀ ԱԺ-ն կվավերացնի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրենքը. Փաշինյանը՝ Դավոսում
Դավոսում պանելային քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի կառավարության ընդունած օրինագիծն ի սկզբանե եղել է քաղհասարակության նախաձեռնությունը։
«Մեր կառավարությունը հաստատել է այն և մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը նույնպես կընդունի, ինչը իրավականորեն կնշանակի, որ մենք սկսում ենք ԵՄ-ին ավելի ու ավելի շատ մոտենալու գործընթացը… Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Երբ դու ժողովրդավարություն ես, ցանկանում ես ժողովրդավարությանը մոտ կամ դրա կիզկետում լինել, քանի որ հակառակ դեպքում դա անտրամաբանական կլինի», – ասաց նա:
Նա հայտարարեց, թե ներկայում Երևանն ավելի է սերտացնում հարաբերությունները Բրյուսելի հետ, իսկ նախորդ տարիների ընթացքում «մեր հարաբերություններում ահռելի փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունեցել»։