
Ուկրաինայի պարտությունը տրիլիոնավոր դոլար կարժենա ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե

Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ի համար կարժենա ոչ թե լրացուցիչ միլիարդավոր դոլար, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլև լրացուցիչ տրիլիոնավոր դոլար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Ուկրաինային նվիրված միջոցառմանը:
«Եթե Ուկրաինան պարտվի, ապա ՆԱՏՕ-ին անհրաժեշտ կլինի ոչ թե հավելյալ միլիարդավոր, այլ լրացուցիչ տրիլիոնավոր դոլար։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ի կողմից Արևմուտքի զսպման վերականգնումը շատ ավելի բարձր գին կարժենա, քան այն ամենն, ինչ այժմ մենք քննարկում ենք», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ռյուտեն կոչ է արել ավելի քիչ խոսել զինադադարի մասին և ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև թույլ չտալ հրադադար Ռուսաստանի պայմաններով։