
Ազատ տնտեսական գոտիներում Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալը նվազել է 15.6%-ով

Թուրքիայի ազատ տնտեսական գոտիներում իրականացաված ամբողջ առևտրաշրջանառությունը վերջին 2 տարիներին՝ 2023-ին և 2024-ին, ընդհանուր առմամբ նվազել է 15.6 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե 2022-ին սահմանվել էր 32.8 մլրդ դոլար արժողությամբ առևտրի պատմական ռեկորդային ցուցանիշ, ապա 2023-ին այն նվազել է ավելի քան 2 մլրդ դոլարով, իսկ արդեն 2024-ին կազմել 27.7 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ 19 ակտիվ ազատ տնտեսական գոտում գտնվող Թուրքիայում առևտրային շրջանառության կորուստներն այսքան մեծ են:
Մասնագետների կարծիքով, նման անկման պատճառ է հանդիսանում համաշխարհային տնտեսության դանդաղումը, աճող ծախսերը, աշխարհաքաղաքական ռիսկերն ու մատակարարման շղթաների խափանումները: