Հայաստանում իշխանական ողջ համակարգը ճորտատիրական վիճակում է. մարդկանց մի խումբ, տիրապետելով գործադիր իշխանության լծակներին, զավթել է նաև դատական ու օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև՝ ուժային կառույցները, և այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին։
«Ես 100 տոկոսով ասում եմ՝ նման տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրությամբ, օրենսգրքերում նման դրույթ գոյություն չունի․ սա սո՛ւտ է, ապատեղեկատվություն, որպեսզի վախեցնեն մարդկանց։ Եվ հանգիստ բոլորը կարող են իրականացնել իրենց ակցիան»,- հավելեց նա։
«Մենք նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ նրանց հիմնական գումարները շրջանառվում են շինարարության մեջ` հետագայում լվացվելու, մաքրվելու համար, այստեղից էլ այն հարցերի պատասխանը, թե ինչու է դոլարն այսքան էժանանում Հայաստանում, որովհետև, թերևս, նարկոտիկների բիզնեսի մեջ դնելու համար ոմանց էժան դոլարներ են անհրաժեշտ: Այստեղ նույնպես ես տեսնում եմ իշխանությունների ձեռքը»,- շեշտեց Անդրանիկ Թևանյանը։