
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025թ. ճամփորդական ուղղությունների ցանկում

Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Հայաստանը փոքր է միայն աշխարհագրորեն»,- նշում է մարքեթինգի փորձագետ Նադիա Պասկուալը։
Ունենալով հիասքանչ բնություն, հարուստ մշակույթ, ավելի քան 6,000 տարվա գինեգործության պատմություն և անսահման հնարավորություններ ակտիվ զբոսաշրջության համար՝ Հայաստանը առաջարկում է անմոռանալի փորձառություններ։