Բաժիններ՝

Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին

Հունվարի 3-ին Սյունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս Շրվենանց բնակավայր տանող ճանապարհին կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Պարզվել է, որ ավտոմեքենայի թափքում առկա է մոտ 2,5 խ/մ փայտանյութ՝ առանց օրինականությունը հաստատող փաստաթղթերի:
Վարորդը հայտնել է, թե իբր փայտանյութը հափշտակել է Վերին Խոտանան բնակավայրը շրջանցող նորակառույց ճանապարհից:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է, որ նախորդ օրը ապօրինի հատել է հացի և կաղնի տեսակի ծառեր՝ տուն տանելու և որպես վառելափայտ օգտագործելու նպատակով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031