
Ստամբուլում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասել է 30-ի

Ստամբուլում կեղծված ալկոհոլի թունավորումից մահացածների թիվը հասել է 30-ի։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թունավորմամբ 66 հոսպիտալացվածներից 4-ը բուժվելուց հետո արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 31-ը վերակենդանացման բաժանմունքում են, 18-ն՝ այլ բաժանմունքներում։
Ստամբուլում կեղծված ալկոհոլից զանգվածային թունավորման մասին հայտնի է դարձել հունվարի 14-ին։ Մեթանոլով թունավորման սուր ախտանիշներով տասնյակ մարդիկ դիմել են քաղաքի տարբեր հատվածների հիվանդանոցներ։
Իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել, այդ թվում՝ «դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով, կան ձերբակալություններ։