
Երևանի քաղաքապետարանը մտադիր է արգելել մարզային հանրային տրանսպորտի մուտքը Երևան

Երևանի քաղաքապետարանը մտադիր է արգելել մարզային հանրային տրանսպորտի մուտքը Երևան:
Ինչպես հայտարարել է ՔՊ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների վերջնական կանգառը պետք է լինի այսպես կոչված ավտոկայաններում։
Արդյունքում, մարզերի բնակիչները ստիպված կլինեն կրել լրացուցիչ ֆինանսական բեռ՝ օգտագործելով հավելյալ փոխադրամիջոց իրենց նպատակակետին հասնելու համար։
Ավելի վաղ, Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից Երևանում կգործեն հանրային տրանսպորտի նոր (1.5-3 անգամ թանկացած) սակագները։