
Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ տեւական ժամանակ է, ինչ կարկառուն ՔՊ-ականները լծված են սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից ազատվելու գործին, այնուամենայնիվ, նրանց մոտ ոչինչ չի ստացվում:
Ավելին՝ ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստին Փաշինյանը հասկացրել է թիմակիցներին, որ Նարեկի թեման չդնեն-չվերցնեն: Իսկ պատճառը, ըստ վերջինիս մոտ կանգնած աղբյուրների, Աննա Հակոբյանն է, ով անձամբ է կողակցին հորդորել, որ սոցապնախարարը նվիրված թիմակից է, եւ որ իրենից լավ թեկնածու չի գտնի»: