Բոլոր փաստաթղթերը ենթադրել են ԼՂ ընդգրկում Ադրբեջանի կազմ․ Միրզոյանի անորոշ պատասխանը

«Զինադադարի հաստատումից հետո քննարկված բոլոր տարբերակները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն այս կամ այն ​​կերպ ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճելի փաստ է»,- այս մասին  այսօր 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ քննարկվել է միայն մեկ տարբերակ, որը չի նախատեսել նման բան. «Խոսքը Մեղրիի, այսինքն՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասի հետ Լեռնային Ղարաբաղի փոխանակման մասին է»:

Ինչ վերաբերում է փաստաթղթերի հրապարակմանը, ապա ՀՀ ԱԳՆ-ն, ըստ Միրզոյանի, փորձում է համակարգել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են բանակցային գործընթացին։ Նա ասաց, որ դրանք համակարգված, մեկ տեղում դրված չեն։

«Անհրաժեշտություն կա սիստեմատիկ փաստաթղթեր ներկայացնելու, մենք հիմա դա անում ենք։ Երբ մենք ավարտենք գործընթացը, մենք կգնահատենք ռիսկերը և կորոշենք դրանք հրապարակելու պատեհությունը, կորոշենք՝ ենթակա՞ են հրապարակման, թե՞ ոչ»,- ասաց Միրզոյանը:

Կարդացեք նաև

Միաժամանակ նա ասաց, որ Հայաստանում կան մարդիկ, գրասենյակներ, որոնք ունեն այդ փաստաթղթերից մի քանիսը։

«Առաջարկում եմ դրանք հրապարակել, և տեսնենք, թե ինչ է քննարկվել իրենց օրոք»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս