Բաժիններ՝

Հոնդուրասի նախագահը սպառնացել է դադարեցնել ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ

Հոնդուրասի նախագահ Կսիոմարա Կաստրոն սպառնացել է դադարեցնել ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ Թրամփի զանգվածային տեղահանումների մասին հայտարարություններից հետո, տեղեկացրել է Associated Press-ը։

Ամանորյա ելույթում Կաստրոն հայտնել է, որ եթե Թրամփը շարունակի զանգվածային վտարումները, Հոնդուրասը կվերանայի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ։

«Բախվելով մեր եղբայրների զանգվածային վտարումների հանդեպ թշնամական վերաբերմունքին՝ մենք պետք է վերանայեինք Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեր քաղաքականության փոփոխության հարցը, հատկապես ռազմական ոլորտում»,- ասել է Կաստրոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տասնամյակներ պահպանել է իր ներկայությունը Հոնդուրասի տարածքում՝ ոչ մի սենթ չվճարելով, եւ եթե հոնդուրասցիներին զանգվածաբար վտարեն, ապա այդ ներկայությունը կկորցնի իմաստը Հոնդուրասի համար։

Նա ավելացրել է, որ հուսով է, որ Թրամփի վարչակազմը բաց կլինի երկխոսության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս