
Պետությունն այդպիսով հավասարություն է դնում խոշոր և փոքր բիզնեսների միջև. բիզնես փորձագետը` ԱԱՀ–ի ընդլայնման մասին

Այն ընկերությունները, որոնք ավելի խոշոր շահույթների են տիրապետում, իրենց հարկային բեռը պիտի էապես տարբերվի առաջին քայլերն անող փոքր բիզնեսից, ArmeniaSputnik մամուլի կենտրոնում ասաց բիզնես փորձագետ և խորհրդատու Հայկ Մանասյանը։
«Խոսում են արդարության մասին, թե որքանով է արդար, որ նույն գործն անող խոշոր ընկերությունը պետք է ավելացված արժեքի հարկ տա, իսկ նույն ծառայությունը մատուցող ավելի փոքր ընկերությունը չպետք է տա։ Բայց իրականում պետությունն իր կառավարչական գործիքներով պիտի նպաստի, որ փոքրերն աճեն դառնան միջին, իսկ միջիններն աճեն, դառնան խոշոր»։