ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Գոհար Իսկանդարյանը
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը։ Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից, ընդգծելով,. որ Գոհար Իսկանդարյանն առաջարկում է գիտական նոր ուղղություններ սահմանել՝ ընդլայնելով ժամանակակից Ադրբեջանի ուսուﬓասիրությունները, բացել իսրայելագիտության, քրդագիտության ուսումնասիրությունների բաժիններ, իրականացնել նաև Արևելքի երկրների տնտեսության, գրականության, մշակույթի, լեզվի, արվեստի ուսումնասիրություններ։
ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում Գոհար Իսկանդարյանն շեշտել է ինստիտուտի երիտասարդացման խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է գիտական նոր կադրերի համալրում, ասպիրանտների գիտական թեմաների շտեմարանի ստեղծում։ Նրա խոսքով՝ 2026 թ. Հայաստանում կանցկացվի Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողովը։
Գոհար Իսկանդարյանը 7 մենագրության, 41 գիտական հրապարակման հեղինակ է։ Նրա խմբագրությամբ տպագրվել է 4 գիրք։
Գիտական գործունեությանը զուգահեռ Գոհար Իսկանդարյանը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։