Վրաստանի նախագահը սպառնացել է տապшլել իշխող «Վրացական երազանք»-ին

Վրաստանի նախագահը սպառնացել է տապալել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, եթե վերջինս ընդդիմության հետ չհամաձայնի նոր խորհրդարանական ընտրությունների նշանակման հարցում, հայտարարել է նա իր տեսաուղերձում։

«Եթե չլինի փոխզիջումային տարբերակ՝ երկխոսություն, կա այլ տարբերակ՝ մենք կհասնենք ընտրությունների անցկացմանը՝ տապալելով այս ռեժիմը, այլ ճանապարհ չկա», – մեջբերում է նրա խոսքերը Interpressnews-ը։

Զուրաբիշվիլիի խոսքով, այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժել է ընդունել և քննարկել ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը վիճարկող հայցը, երկրում ստեղծվել է «նոր հակասահմանադրական իրավիճակ»։

«Ճգնաժամը հասել է այնպիսի փուլի, որ մեզ այլ ճանապարհ չի մնացել: Մենք փորձել ենք բոլոր հնարավոր իրավական միջոցները, որպեսզի զսպենք այս ճգնաժամը, քանի դեռ այն չի հասել նման մասշտաբների: Դրանք իրավական գործընթացներ էին, բայց արդյունքի չհասանք մեր դատարանների տխուր վիճակի պատճառով»,- ասել է նա։

Զուրաբիշվիլին և Վրաստանի ընդդիմությունը հարժարվում են ճանաչել հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխանությունների հաղթանակը:

Տեսանյութեր

Լրահոս