Բաժիններ՝

Կահիրեում զանգվածային բողոքի ցույցեր են ընդդեմ իշխանությունների

Կահիրեում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է նոր վարչական մայրաքաղաքի և նախագահական պալատի կառուցման բազմամիլիարդանոց ծրագրի մեկնարկի մասին, գրում է nv.ua կայքը:

Հազարավոր եգիպտոսցիներ դուրս են եկել փողոց՝ դժգոհություն հայտնելով Եգիպտոսի տնտեսության համար դժվարին պահին իմիջային նախագծի վրա բյուջետային ծախսերը մեծացնելու իշխանությունների որոշման առնչությամբ։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով միջոցներ հատկացնել բնակչության կենսապայմանների բարելավման և պետական ​​բյուջեի առաջնահերթությունների վերանայման համար:

Նոր վարչական մայրաքաղաքի նախագիծը, որը գտնվում է Կահիրեից 45 կիլոմետր դեպի արևելք, ենթադրում է կառավարական շենքերի, բնակելի համալիրների և ենթակառուցվածքների կառուցում, որոնք նախատեսված են 6,5 միլիոն բնակչի համար։ Ծրագրի արժեքը գնահատվում է 45 մլրդ դոլար։

Նախագահ աս Սիսին պնդում է, որ նոր մայրաքաղաքը կօգնի ազատել գերբնակեցված Կահիրեն (Եգիպտոսի մայրաքաղաքում ներկայումս ապրում է 50 միլիոն մարդ) և կդառնա Եգիպտոսի արդիականացման խորհրդանիշը: Մինչդեռ եգիպտոսցիների զգալի մասը (համաշխարհային բանկի տվյալներով՝ մոտ 32,5%) ապրում է աղքատության շեմից ցածր։

Կահիրեում ցույցերն ուղեկցվում են անվտանգության ուժեղացված միջոցներով։ Անվտանգության ուժերը փակում են առանցքային հրապարակներն ու փողոցները՝ զանգվածային հավաքները կանխելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս