
Պուտինը մտադիր է հանդիպել Ասադի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ ծրագրված հանդիպման ստույգ ժամկետն անհայտ է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«ՌԴ նախագահը վերջերս ուղիղ կապի ժամանակ նշեց, որ մտադիր է հանդիպել Ասադի հետ։ Բայց երբ նա կհանդիպի, ես անկեղծորեն չգիտեմ: Բայց քանի որ նա ասել է, հավանաբար նման հանդիպում կանցկացնի»,- ասել է Ուշակովը։
Ուշակովը հավելել է, որ ռուսական կողմը կապ է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան կապեր է հաստատել Դամասկոսի հետ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումներով։