Օրվա պաշտոնյաները պարտադրված են իրենց հրապարակային վարքագիծը համադրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հիվանդագին ունայնախոսության հետ. Րաֆֆի Ասլանյան
Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Պատահական աչքովս ընկավ, որ ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ Հայաստանում համակարգված կոռուպցիա գոյություն չունի։ Զարմանալի է այսպիսի միտք լսել մասնագիտությամբ իրավաբանից, քանի որ ինքն էլ բանականաբար շատ լավ գիտի, որ նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի առաջատար երկրներում դրա մակարդակը, համակարգված լինել կամ չլինելը որոշվում է կոռուպցիայի ընկալման համաթվով (ցուցանիշով) և ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա խոսել իրականության մեջ կոռուպցիայի այս կամ այն աստիճանի գոյության, համակարգվածության, առավել ևս՝ դրա իսպառ բացակայության մասին։
Նախարարի նման հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ օրվա իրավասու պաշտոնյաները պարտադրված են իրենց հրապարակային վարքագիծը համադրել կոռուպցիայի ընկալման բացարձակապես մաքուրից (100) շա՜տ ավելի ցածր (45) և տարեցտարի ցածրացող սանդղակային ցուցանիշ ունեցող երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հիվանդագին ունայնախոսության հետ»։