Բաժիններ՝

Մահացել է բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը

Արմեն Մուրադյանը գրել է. «Խորը ցավով տեղեկացա, անվանի բժիշկ-գիտնական, ավագ ընկեր, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի մահվան մասին։

85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:

Նա ԵՊԲՀ 1960 թվականի շրջանավարտ է։ ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:
Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:

Բժշկագիտության նահապետը ԳԱԱ թղթակից անդամ է, բժշկագիտության նվիրյալ, ով մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում անուրանալի ավանդ ուներ։

Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։
Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»։

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Հայրապետ Գալստյանի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս