Բաժիններ՝

«Նիկո՜լ, այ տա Նիկո՜լ, դե «տապոռդ» վեկալ ու ոտ-ոտ իջի Երևանի քաղաքապետարան՝ կլիենտուրադ քեզ ա սպասում…». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկո՛լ Փաշինյան, հիշո՞ւմ ես կացնային մոտեցումներդ ծառայողական (պադավատների) մեքենաների նկատմամբ…

Հաջորդ՝ 2025 թվականի Երևան քաղաքի բյուջեով պլանավորվում է շուրջ 1 մլն դոլարի նոր ծառայողական մեքենաներ գնել (Երևան քաղաքի բյուջեի ուղերձ՝ էջ 27)

Ըստ ՔՊ-ի՝ հունվարի 1-ից Երևանում մատուցվելու է «արժանապատիվ» տրանսպորտ, ուստի արդար կլինի, որ քաղաքապետը, փոխքաղաքապետերը, Վարչական շրջանի ղեկավարները և նրանց տեղակալները, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերը հունվարից աշխատանքի ներկայանան միայն «արժանապատիվ» հասարակական տրանսպորտով

Նիկո՜լ, այ տա Նիկո՜լ, դե «տապոռդ» վեկալ ու ոտ-ոտ իջի Երևանի քաղաքապետարան՝ կլիենտուրադ քեզ ա սպասում…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս