Ամուսնուց ի՞նչ խեր տեսանք, որ իրենից ինչ խեր տեսնենք. ՀԱՐՑՈՒՄ

Օրերս մամուլը վեր էր հանել ներիշխանական «ռակիրովկաների» թեման՝ մասնավորապես արձանագրելով․ «Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։

Ոչ միայն տեղական և միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլև, չունենալով որևէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը»։

168am-ն այս առնչությամբ լսեց մեր քաղաքացիների տեսակետը։

«Ամուսնուց ի՞նչ խեր ստացանք, որ իրենից ինչ խեր ստանանք»,- հակիրճ արձագանքեց մեր համաքաղաքացիներից մեկը։

Կարդացեք նաև

Այս տեսակետն ուներ նաև հարցվածներից մեկ ուրիշը, որը վստահեցրեց՝ Աննա Հակոբյանին չեն ընտրի, քանի որ ժողովուրդը 6 տարում միայն վատ բաների է ականատես եղել այս թիմի կողմից։

«Չի կարող պատահել․ ուրիշ մեկը չկա՞ մեր ազգում՝ խելացի, կրթյալ, ուսյալ»,- նկատեց հայրենադարձված մի կին։

«Սիրելի՛ս, անունների խաղ է»,- մեր հարցին ի պատասխան՝ արձագանքեց անցորդներից մեկը։

Ի դեպ, Աննա Հակոբյանի հնարավոր թեկնածության օգտին մեր փոքրիկ հարցախույզում դրական արտահայտվեց մեկ հոգի, որը նկատեց․ «Ինքը լավ մարդ ա, ինձ դուր ա գալիս ինքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս