Բաժիններ՝

Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Դեկտեմբերի 2-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղանականչավուն զանգվածով 7 փաթեթ և աղաց։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նույն կասկածանքով դեկտեմբերի 4-ին Շիրակի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս