Բաժիններ՝

Սիրիայի գրոհայինների ղեկավարը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է իրենց նպատակը

Մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին բացառիկ հարցազրույց է տվել CNN-ին՝ հայտնելով, որ գրոհայինների նպատակն է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը։

CNN-ը հաղորդում է, որ Ջոլանին հայտնել է նաև, որ իրենք ծրագրում են ստեղծել կառավարություն՝ հիմնված ինստիտուտների և «ժողովրդի կողմից ընտրված խորհրդի» վրա։ 

«Երբ խոսում ենք նպատակների մասին, հեղափոխության նպատակը մնում է այս ռեժիմի տապալումը։ Մեր իրավունքն է օգտագործել բոլոր առկա միջոցները այդ նպատակին հասնելու համար։ Ռեժիմի պարտության սերմերը միշտ եղել են նրա ներսում… Իրանցիները փորձեցին վերակենդանացնել ռեժիմը՝ ժամանակ շահելով, իսկ ավելի ուշ ռուսները նույնպես փորձեցին աջակցել նրան: Բայց ճշմարտությունը մնում է նույնը՝ այս ռեժիմը մեռած է», – ասել է «Հայաթ Թահրիր Ալ-Շամ»-ի ղեկավարը։

Նոյեմբերի 27-ին իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածներից դուրս գալուց հետո գրոհայինները գրավել են Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպը, այնուհետև նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031