Բաժիններ՝

Մուհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է սահմանել

Անգլիական «Լիվերպուլ»-ի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին գրում է «Squawka»-ն:

Սալահը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի ավելի շատ խաղերում, քան մրցաշարի պատմության ցանկացած մեկ այլ ֆուտբոլիստ:

Սալահն արդեն 37 հանդիպում է անցկացրել, որոնցում կատարել է երկու և ավելի արդյունավետ գործողություն` նվազագույնը մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում:

Ավելի վաղ այդ ցուցանիշով ռեկորդը պատկանում էր «Էվերթոն»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031