
Այսօրվա վտանգավոր ռազմաքաղաքական աշխարհում Հայաստանը զբաղված է քաղաքական և հասարակական հեդոնիզմով․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Այսօր հայկական մամուլը և սոցցանցերը լցված են Հովիկ Աղազարյանի հետ կապված իշխանության կողմից հրամցված, բեմականացված օրակարգով: Այնինչ, «իշխանությունը» այս քողի տակ իրականացնում է աշխարհաքաղաքական վեկտորային քաոս: Ինչո՞ւ քաոս, քանի որ հրաժարվում է ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից և դրա փոխարեն չի առաջարկում հստակ օրակարգ արևմուտքի հետ, ինչը ենթադրում է, որ չկա նաև դա:
Այսօրվա վտանգավոր ռազմաքաղաքական աշխարհում Հայաստանը զբաղված է քաղաքական և հասարակական հեդոնիզմով…»։