
Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման արտոնությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի համար։
Ռուսաստանի համար սահմանվել է մինչև 25 հազար տոննայի ներմուծման քվոտա (նախապես հայտարարված 30 հազար տոննայի փոխարեն), իսկ Հայաստանի համար՝ մինչև 2 հազար տոննա։
Այս արտոնությունն ուժի մեջ կմտնի փաստաթղթի հրապարակումից 10 օր անց և կգործի մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։