 
                        Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու
 
                                    Արմավիրի մարզպետ կնշանակվի Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։ Այդ մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե նրա թեկնածությունը որոշվել է ՔՊ վարչության նիստում։
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»,- նշել է Փաշինյանը։
Արձանագրենք, որ թեկնածուների ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկուսակցական ժողովրդավարության իմիտացիա ապահովել, սակայն պաշտոնանկությունները որոշում է միայնակ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        