Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։
Մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու կառավարության որոշման հերթական փուլը նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն:
Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում:
Մեծ Բրիտանիան նավթի 30 լցանավ է ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում: Այդ մասին վկայում են պատժամիջոցների վերաբերյալ բրիտանական կառավարության թարմացրած տվյալները:
Հիմարությունը չեմ մեկնաբանում. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել:
Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ զենքի վաճառքը կամ սպառազինության, ռազմատեխնիկայի գնումը գաղտնիություն է պահանջում, հատկապես, երբ դրանք դեռ Հայաստան չեն հասել:
ԱԺ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր ժամը 18:00-ին պետք է հրապարակեր մանդատը վայր դնել-չդնելու դնելու մասին իր որոշումը, սակայն նա որոշել է մի քիչ էլ մտածել։ Որոշումը հետաձգել է, «դեռ մի երկու օր» կմտածի։
Արևմտյան առաջատար ընկերությունները պետք է պատրաստվեն պատերազմի և համապատասխանաբար հարմարեցնեն իրենց արտադրության և բաշխման գծերը, որպեսզի ավելի քիչ խոցելի լինեն Ռուսաստանի և Չինաստանի շանտաժի համար, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը:
2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանի ծառայություններից օգտվելն առավել թանկ կլինի քաղաքացիների համար․ ահազանգում են հենց փաստաբանական շրջանակները։ Իսկ պատճառը նոր հարկատեսակն է, ինչը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ․ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։
Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին արևելյան ձևով, երկու ձեռքով բարևող Վոլոդյա Բաբինյանը, ով համագյուղացիների վկայությամբ՝ հանձնված հողերի դիմաց դրամական «կլորիկ» փոխհատուցում է ստացել, հավանաբար վրդովված լինելով Կիրանցի դպրոցի մասին իմ նախորդ, օբյեկտիվ հրապարակումներից՝ այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերիս»։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:
Ըստ ANI գործակալության տվյալների՝ ավելի վաղ նմանատիպ ծովային գործողությունները հանգեցրել են մոտ 3 500 կգ զանազան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առգրավման, ինչպես նաև Իրանի 11 և Պակիստանի 14 քաղաքացիների ձերբակալությունների:
Թաթուլյանը մեկ այլ քրեական գործով ևս մեղադրյալ է և գտնվում է հետախուզման մեջ
Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։
Միջոցառմանը նախատեսվում է մտքեր փոխանակել հավաքական անվտանգության տարածաշրջաններում առկա մարտահրավերների շուրջ, ամփոփել համագործակցության արդյունքները, ինչպես նաև քննարկել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության ծրագրերը։
Շիրակի մարզի Գյումրի համայնքում «Բալասանյան» դաշինքի հրաժարականից հետո օրերս համայնքային 2000-ից ավելի աշխատակիցներ վերջապես ստացել են իրենց աշխատավարձերը։ Սակայն դրանով քաղաքում խնդիրները չեն լուծվել։
Կատյա Ադլերի հետ Անգելա Մերկելի հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի երեկոյան։
Նախագծով նախատեսվում է ազատությունից զրկված անձանց համար ներդնել անանուն հաղորդումների ներկայացման համակարգ, ամրապնդել խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին բողոքների քննության մեխանիզմները։
Հիշեցնենք, որ որոշ արևմտյան և իսրայելական լրատվամիջոցներ Իրանին մեղադրել են ԱՄԷ-ում իսրայելցի րաբբիի սպանությանը մասնակցելու համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկությունների և առաջարկների քննարկումն ակտիվ կմնա մինչև համապատասխան որոշման ընդունումը։
Ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ նա հայտարարել է, որ իր պարտականությունները կատարելու է ի բարօրություն վրաց ժողովրդի։
Նշվում է, որ այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել սողանքը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս միանգամից 2 դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին․ համայնքների պոլիկլինիկաների տեխնիկական վերազինում միջոցառման համար հիմնադրամը նախարարությունից ստացել է 7 միլիոն 370.000 դրամ, իսկ մաքրման կայանների պահպանություն ծրագրի համար՝ 16 միլիոն 986.000 դրամ։
Զբոսանավը Մարսա Ալամում գտնվող Ղալիբ նավահանգստից մեկնել է նոյեմբերի 24-ին և պետք է Հուրգադա հասներ նոյեմբերի 29-ին:
Կանադայի իշխանությունները ինուիտներին, որոնք ապրում են Քվեբեկում, կվճարեն 45 մլն կանադական դոլար (32 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում 1950 եւ 1960-ական թթ. լծկան շների սպանության համար։
Նոյեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ վնասվել է Լիտվայի և Շվեդիայի, իսկ հաջորդ օրը՝ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև ստորջրյա մալուխը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «աջակցում է բրիտանացու ընտանիքին նրա կալանավորման մասին հաղորդումներից հետո»: