
Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում:
«Ծանր աշխատանք է, բայց մենք աստիճանաբար մաքրում ենք աշխարհը կանանց նկատմամբ բռնությունից: Եկեք աշխարհը նարնջագույն դարձնենք», – X-ում գրել է դեսպանը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է: Բացի այդ, ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում է «Գունավորեն՛ք աշխարհը նարնջագույն. եկե՛ք հիմա արմատախիլ անենք բռնությունը կանանց նկատմամբ» խորագրով արշավը։