Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին
Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը նաև շեշտել է, որ Անկար կշարունակի ջանքերը՝ նպաստելու խաղաղ գործընթացներին։
Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի