Փաշինյանի ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում՝ մեր երկրի ներկային և կշռին համապատասխան. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Անահիտ Սարգսյանը նրան հարցրել է.
«Ի՞նչ կարծիքի եք Նիկոլի երեկվա հարցազրույցի մասին»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Քաղաքական ավանդույթի համաձայն՝ նրա ելույթներին ազատության ժամանակ արձագանքում էի Ֆեյսբուքում հատուկ ուղիղ եթերով, իսկ անազատության մեջ՝ առանձին հոդվածով։ Ուստի, քանզի դատարանը հանիրավի արգելել է ինձ ուղիղ եթեր մտնել, այսօր կամ վաղը գուցե վերլուծական նյութ հրապարակեմ։
Բայց հիմա կարճ ասեմ, որ գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում՝ մեր երկրի ներկային և կշռին համապատասխան։ Էլ ի՞նչ անի Նիկոլը, որպեսզի հայ ժողովուրդը հասկանա, որ ինքը վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ է և վատ տղա։
Իսկ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը, որքան էլ փորձեր պախկվել երբեմնի խոստումնալից կին լրագրողի թիկունքում, խղճուկ է, վարժեցրած և էժան։ Իրենց իրական տիրոջը համապատասխան»։
Մանրամասները՝ տեսանյութում: