Բաժիններ՝

Պիստորիուսը հրաժարվել է կանցլերի պաշտոնի համար պայքարից՝ իր աջակցությունը հայտնելով Շոլցին

Գերմանիայի պաշտպանության նախարար, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԳՍԴԿ) անդամ Բորիս Պիստորիուսը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ մտադիր չէ կանցլերի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2025 թվականի փետրվարին երկրում նշանակված ընտրություններում: Այս մասին հաղորդում է ZDF հեռուստաալիքը։

«Սա իմ սուվերեն, ամբողջովին սեփական որոշումն է,- հայտարարել է նախարարը։ – Օլաֆ Շոլցն ուժեղ կանցլեր է և գերազանց թեկնածու է պաշտոնում վերընտրվելու համար»։

Նա հավելել է, որ հարկավոր է վերջ դնել քննարկումներին ԳՍԴԿ-ում, քանի որ «խաղասեղանին շատ բան է դրված»։Ավելի վաղ անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Պիստորիուսն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Շոլցը:

Ավելի վաղ Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը հեռացել էր իշխող կոալիցիայից, որի մեջ այժմ մտնում են ԳՍԴԿ-ն և «Միություն 90/Կանաչները»:

Իր հերթին Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է 2025 թ. հունվարին Բունդեսթագից իր կառավարության համար վստահության քվե խնդրել այն խնդիրների ֆոնին, որոնք այժմ առկա են Գերմանիայում։ Սակայն Քրիստոնյա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Շոլցի կողմից 2025 թվականի հունվարին քվեարկության ներկայացվելիք պլանը և կանցլերից պահանջել է սեղմ ժամկետներում կազմակերպել դա։

Շոլցն այս շաբաթ հաստատել է, որ դեկտեմբերի 11-ին խնդրանք կներկայացնի դեկտեմբերի 16-ին իր կառավարությանը վստահություն հայտնելու շուրջ քվեարկություն անցկացնելու համար, իսկ 2025 թ. փետրվարի 23-ին կանցկացվեն երկրի խորհրդարանական ընտրությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս