Բաժիններ՝

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ ուղղված ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ

Եվրախորհրդարանը Բրյուսելում կայացած նստաշրջանում ընդունել է բանաձև, որը կոչ է անում ավելի թիրախավորված միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ, որի միջոցով նավթ է արտահանվում այլ երկրներ՝ չնայած ԵՄ-ի և G7-ի պատժամիջոցներին։ 

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթում նաև նշվում է, որ Խորհրդարանը պահանջում է պարբերաբար պատժամիջոցներ սահմանել ԵՄ-ի ջրերով նավարկող այն նավերի նկատմամբ, որոնք չունեն ապահովագրություն։ Բացի այդ, փաստաթղթով կոչ է արվում ընդլայնել վերահսկողության մեխանիզմները, հատկապես՝ անօդաչուներով և արբանյակներով մոնիթորինգը, ինչպես նաև կատարել ծովում թիրախավորված ստուգումներ։ 

Բացի այդ, բանաձևով Մեծ յոթնյակի երկրներին կոչ է արվում ավելի լավ պարտադրել Ռուսաստանի՝ ծովից արդյունահանված նավի նկատմամբ առավելագույն գնի շեմը, զգալիորեն նվազեցնել ռուսական նավթի գնի առավելագույն շեմը և վերացնել այն բացերը, որոնք, ենթադրաբար, «Ռուսաստանն օգտագործում է իր նավթը և նավթային արտադրանքը վերափաթեթավորելու և շուկայական գնով վաճառելու համար»։ 

Բացի այդ, փաստաթուղթն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է լրջորեն վերագնահատի իր երկկողմ համագործակցությունը երրորդ երկրների հետ, որոնք Ռուսաստանին օգնում են շրջանցել ԵՄ գործող պատժամիջոցները, եթե դիվանագիտական ջանքերը հաջողությամբ չպսակվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930