Բաժիններ՝

Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրապարակել է նոյեմբերի 24-ին կայանալիք Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպմանը մասնակցող մարզիկների ցանկը:

Երկարատև ընդմիջումից հետո հավաքական է վերադառնում Արտյոմ Թավաքալյանը։ Փորձառու բասկետբոլիստը ազգային թիմում հանդես է եկել 2016-17 թվականներին։

Առաջին անգամ ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղին կարող է մասնակցել Դանիել Գևորգյանը, որը վերջին տարիներին խաղացել է Երևանի «Ուրարտու»-ի կազմում։

Ազգային հավաքականի նորեկներից է նաև Դանիել Կիրակոսյանը։ 19-ամյա Կիրակոսյանը ամռանը ընդգրկված էր 20 տարեկանների հավաքականի կազմում և արդյունավետ խաղ ցուցադրեց երիտասարդական հավաքականի ստուգողական հանդիպումներում, ապա ազգային թիմի կազմում մասնակցեց օգոստոսին Աբու Դաբիում կայացած միջազգային մրցաշարին։

Իր նորամուտը կարող է նշել նաև Հայաստանի մինչև 16 եւ 18 տարեկանների հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Չիժենոկը, որը ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի Սուպերլիգայում։

Առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի ամերիկացի խաղացող Քրիստիան Վիտալը։ Նա այս տարի ստացել է ՀՀ քաղաքացիություն և կարող է ներկայացնել Հայաստանի հավաքականը:

Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ից կսկսի ուսումնամարզական հավաքը:

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Արեգ Վաթյանը և Միքայել Պողոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս