ԱՄՆ-ն Սիրիայում գրոհել է իրանամետ խմբավորումների հետ կապված 9 օբյեկտի վրա
ԱՄՆ-ի զինվորականները հարվածներ են հասցրել 9 օբյեկտի, որոնք կապված են Սիրիայում իրանամետ խմբավորումների հետ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարձակումն իրականացվել է՝ «ի պատասխան վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա իրականացված մի քանի հարձակումների»։
«Այդ հարվածները կնվազեցնեն Իրանի կողմից աջակցվող խմբավորումների ունակությունը՝ պլանավորելու և իրականացնելու ապագա գրոհներ ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա, որոնք տարածաշրջանում են ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու համար», – նշել է հրամանատարությունը X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։CENTCOM-ի հրամանատար գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլան իր հերթին հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի ԱՄՆ-ի և կոալիցիայի գործընկերների դեմ հարձակումներ։