Բաժիններ՝

Գազայում հայտնել են Իսրայելի հարվածներից մեկ օրում շուրջ 50 զոհի մասին

Գազայի հատվածում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 49 պաղեստինցի է զոհվել Իսրայելի բանակի հարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ առաջիկա ժամերի ընթացքում Սաուդյան Արաբիայում անցկացվող Արաբական իսլամական գագաթնաժողովի ընթացքում մի շարք երկրների ղեկավարներ կքննարկեն Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում և հարձակումները Լիբանանի վրա։ 

Ավելի վաղ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 43 600-ը, վիրավորվել է գրեթե 103 000 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում գործողություններ է սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930