2 տարով հետաձգում են էլեկտրոնային դեղատոմսերի անցնելու գործընթացը. ձախողվեց ևս մեկ «բարեփոխում». Անուշ Պողոսյան
Անուշ Պողոսյանը գրում է. «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ․․․․․․
2024 թվականի մարտի 1-ից մի շարք դեղեր ըստ կառավարության համապատասխան որոշման սկսեցին վաճառվել դեղատոմսերով։ Մինչ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները պնդում էին , որ կատարել են տասնամյակի լավագույն «բարեփոխումը», դեղատներում հերթեր էին, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am-ը սկսել էր տուգանել «անբարեխիղճ» դեղատներին, որոնք ընդառաջ էին գնում հիվանդներին և տալիս էին դեղերը առանց դեղատոմսի, քանի որ Արմեդ համակարգը չէր աշխատում։ Այս քաոսը տևեց 10-15 օր, աննախադեպ «բարեփոխումը» մնաց թղթի վրա, իսկ դեղատները և բժիշկները շարունակեցին աշխատել այնպես, ինչպես աշխատել էին։ Եվ հիմա https://www.e-draft.am/ -ում շրջանառվում է մի նախագիծ հետևյալ հիմնավորմամբ «Նախագծով առաջարկվում է դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով, էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ-ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը»։
Մի խոսքով ՀՀ առողջապահության նախարարությունը ասում է, որ այս «բարեփոխումները» եւս չստացվեց։ Ու ոչ մի պաշտոնյա չի տալիս ժողովրդին բացատրություն, թե ինչու իրենց մոտ ամեն ինչ չի ստացվում
Հ․Գ․ Կարևորը ստացվում է ստանալ պարգևավճարներ․․․․․․․․․․․․․․․»