
Խնձորուտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 3-ին, ժամը 17:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի «Հորադիզ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 21։10-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։