Գողության փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Իսպանիայի արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Քո ժամանակը եկել է. երկրպագուները Հայաստանի մարզադաշտերում պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը
Թուրքիայում կարող են օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Պաշտպանության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ Հայաստանում աշխարհազորը փոխարինվի տեղական պաշտպանության ուժերով: Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական այս նախաձեռնությանը:
Կրեմլը հրաժարվել է կանխատեսել եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով գազի արտահանման հնարավոր գործարքի շուրջ իրավիճակի զարգացումը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի հետ գազի տարանցման համաձայնագրից Կիևը հրաժարվել է։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով: Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
2024թ. հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է «Կլիմայի փոփոխություն եւ էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովին:
Հայաստանում նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Մինչ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի կարծր դիրքորոշումներն ընդունելը փորձում են փաթեթավորել ինչ-որ անհասկանալի բանակցային առաջընթացի մասին հայտարարություններով, Ադրբեջանի ԱԳ նախարարն իր օտարերկրյա գործընկերների հետ խոսում էՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ այն որակելով գործընթացի հիմնական խոչընդոտ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ։ Այս մասին տեղեկանում ենք «e-gov․am» կայքէջից։
Ահավասիկ, երկու առանցքային և այլ երկրորդական գործոններով պայմանավորված, այսօր հայերի ինքնության այդ երեք շերտերի կորելացիայի մեջ տեղի է ունենում հեղափոխական տրանսֆորմացիա: Ու սա ամենախոշոր ու հիմնարար բանն է, որ տեղի է ունենում այսօր՝ վրիպելով քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների ու շատերի աչքից: Որքան էլ զարմանալի թվա, այս մասին մեկ-մեկ ու իրեն ձեռնտու համատեքստում խոսում է միայն իշխանությունը. խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը մաշվում են՝ առաջ մղելով ինքնության անհատական շերտը: Հնչող բոլոր, անգամ աշխարհաքաղաքական հարցերի արմատը հենց այստեղ է գտնվում:
2024 թվականին դատարանների որոշումներով Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված անօրինական միգրանտների թիվը կրկնակի աճել է 2023 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կացության և այլ ծախսերի համար 40+10 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը կգործի մինչև տարեվերջ, որից հետո շահառուների շրջանակն ու աջակցության գումարն աստիճանաբար կկրճատվեն։
ԱՄՆ նախագահակահ ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում շուրջ 14,7 միլիարդ դոլար է ծախսվել։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը:
Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման ընթացքում, վերոնշյալ […]
Հայաստանի խորհրդարանն արդեն մի քանի օր է, ինչ հանձնաժողովների մակարդակում ձեռնամուխ է եղել 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Շաբաթասկզբին մեկնարկած քննարկումը սկսեց կառավարության ղեկավարի «կոնցեպտուալ» եզրահանգումով, որ՝ «միայն պետությունն ունի պետական բյուջե»:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ Է․Յ․-ի մոտ երեխայի հետ երկարատև տեսակցության եկած կնոջ՝ Է․Ս․-ի իրերը։
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ նրանք, ովքեր իրեն «Ռուսաստանի բարեկամ» են համարում, «հիվանդ են»:
39-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր` մինչև 2027 թվականը:
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:31-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով հանրային վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական քայլերի անհրաժեշտությունը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։
ԱՄՆ-ն և արևմտյան երկրները, Կիևին զենք մատակարարելով, «դրանով իսկ փորձում են երկարաժամկետ պատերազմ մղել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ»։
Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մտադիր են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագիր ստորագրել, պատմել են հարցին ծանոթ աղբյուրները: